top of page

«Ճարպակալում.Համալիր մոտեցում» միջդիսցիպլինար գիտաժողովը ,որը տեղի ունեցավ 2023թ. սեպտեմբերի 18-19-ին, իր հարկի տակ էր միավորել տարբեր ոլորտների առաջատար ու մտահոգ մասնագետների։ Տարեցտարի աճող այս հիվսնդության տեմպերը ԱՀԿ դիտանկյունում են և մտածելու տեղիք են տալիս։ Հատկապես հատկանշական է այն հանգամանքը,որ ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեցող մարդը տառապում է նաև մի շարք քրոնիկական հիվանդություններով,այդ իսկ պատճառով հաճախ անհրաժեշտ է լինում բուժել ոչ միայն հիմնական հովսնդությունը,այլև նվազեցնել մարմնի զանգվածը տարբեր ՝ պահպանողական և վիրահատական եղանակներով։
Երկօրյա գիտաժողովին հանդես եկան 2 տասնյակից ավել մասնագետներ, սկսած հանրային առողջապահության մասնագետներից մինչև վիրաբույժներ ։ Խնդիրը մեկն էր՝ կենտրոնացնել բոլոր ուժերը՝ պայքարելու այս ոչ ինֆեկցիոն համաճարակի դեմ։

bottom of page